copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:49 14-05-2022

Ցխինվալում հանրաքվեն Ուկրաինայում ապագա հանրաքվեի փորձ կարող է լինել. Արեստովիչ

Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության՝ Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեն կարող է լինել Ուկրաինայի Խերսոնի մարզում կամ, այսպես կոչված, ԼԺՀ, ԴԺՀ տարածքում ապագա հանրաքվեի փոքր փորձ։ YouTube-ի Feigin Live հաղորդման եթերում նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, գրում է SOVA-ն։

Արեստովիչի կարծիքով՝ այժմ Ռուսաստանը կփորձի հանրաքվե անցկացնել Ցխինվալում՝ ստուգելու համար, թե արդյոք այն «կաշխատի՞»։ Եթե ​​չստացվի, ապա, հավանաբար, նրանք կհանձնվեն նաև Ուկրաինայում, ենթադրել է նա։

«Իմ տեսանկյունով՝ սա կարող է լինել ուկրաինական հողի վրա մեծ հանրաքվեի փորձ։ Նախ ուզում են տեսնել, թե արդյոք փոքրիկ հանրաքվեն կաշխատի՞։ Երկրորդ՝ փոքր հաղթանակ. պետք է, չէ՞, ինչ-որ բան հայտարարել: Ահա և կլինի հաղթանակ Հարավային Օսիայում: Եվ այս կապակցությամբ ես հարց ունեմ Վրաստանի ղեկավարությանը: Ես գիտեմ, թե ինչ են պատասխանելու, բայց հռետորական հարցը լինելու է. «Դուք ընդհանրապես պատրաստվո՞ւմ եք ինչ-որ բան եք անել ձեր տարածքային ամբողջականության ու անձեռնմխելիության հետ կապված, թե՞ ոնց: Թե՞ սկսելու եք վիճել Արեստովիչի հետ»։

Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականի խոսքով, Հարավային Օսիայում հանրաքվեի մասին հայտարարությունը տեղեկատվության նետում է, որը կոչված է զոնդավորելու հիմքը։ Հաղորդավարի հարցին՝ եթե Վրաստանը որոշի ռազմական որևէ գործողություն ձեռնարկել, արդյոք շանս ունի՞ մտնելու Ցխինվալի տարածք, Արեստովիչը պատասխանել է. «Ես լավ չգիտեմ, թե ինչ վիճակում է Վրաստանի ԶՈՒ-ն, չեմ կարող գնահատել։ Բայց ես լավ գիտեմ վրացական իշխանությունների վիճակը. նրանք նման չեն ունակների։ Գուցե նրանք ունակ են, բայց, ըստ իս, նման չեն։ Որովհետև երկրի ղեկավարությունը չի կարող իրեն թույլ տալ վիճաբանության մեջ մտնել երկու արտահաստիքային խորհրդականների՝ իմ և Պոդոլյակի հետ։ Իսկ նրանք հենց այդպես արեցին՝ վարչապետի, իշխող կուսակցության ղեկավարի մակարդակով, և այլն։ Սա սովորաբար տեղի է ունենում, երբ շատ ճշգրիտ հարվածում ես ցավոտ տեղին»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից