copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:12 13-05-2022

ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, այն չի սպառնում Ռուսաստանին. Սպիտակ տուն

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, մեկնաբանելով Մոսկվայի արձագանքը Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու հնարավորությանը, ասել է, որ ՆԱՏՕ-ն իր բնույթով պաշտպանական է և ագրեսիվ մտադրություններ չունի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Փսակին նշել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական, ոչ թե հարձակողական դաշինք է։ Միևնույն ժամանակ, Ֆինլանդիան և Շվեդիան անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների և Հյուսիսատլանտյան դաշինքի երկարամյա գործընկերներն են։
«Այս պետությունները հաջողակ ժողովրդավարական երկրներ են, նրանք երկար տարիներ սերտորեն համագործակցել են Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չկան»,- ասել է Փսակին։
Նրա խոսքով, ԱՄՆ վարչակազմը հավատարիմ է ՆԱՏՕ-ի «բաց դռների» սկզբունքին և աջակցում է ցանկացած երկրի՝ դաշինքին միանալու ձգտմանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի