copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:28 12-05-2022

Հնդկաստանում քաղաքական գործչի որդուն սպանած տղամարդը փախել է Ադրբեջան

Յամունանհարի ոստիկանությունը հաղորդում է, որ մայիսի 11-ին ձերբակալվել է Մանոջ անունով (մականունը՝ «Շունտի») տղամարդը տեղի կոնգրեսի առաջնորդի որդուն՝ Ջանա Վալմիկիին սպանելու համար։ Նրա գլխի համար նշանակվել է 25000 ֆունտ ստերլինգ պարգևավճար։

Անցյալ ամիս Ջանա Վալմիկին և նրա երեք ընկերները հարձակման էին ենթարկվել Յամունանհար քաղաքի հարսանյաց պալատի դիմաց։ Վալմիկին մահացել է, իսկ նրա ընկերները վիրավորվել են։ Հանցագործության երկու կասկածյալներ արդեն ձերբակալվել են, ևս երկուսը հետախուզման մեջ են։

Քաղաքային ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ և գործով քննիչ Աաշիշ Չաուդհարին հայտարարել է, որ կալանավորված տղամարդը հանցագործության առանցքային դեմքն է: «Սպանությունից հետո նա փախել է Ադրբեջան։ Երկրի ոստիկանությունն արդեն ծանուցվել է։ Սակայն նա վերադարձել է այն բանից հետո, երբ նրա գումարը վերջացել է, և ձերբակալվել է Ուտար-Պրադեշ նահանգի Սարսավա քաղաքում»,- հաղորդել է ոստիկանության ներկայացուցիչը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը