Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:46 12-05-2022

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 4 անդամներ անազատության մեջ են

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն 4 անդամներ անազատության մեջ են։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը:

Հայտարարության մեջ նաև ասվում է. «Հերթական շինծու քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամներ Արսեն Մարտոյանը, Գոռ Սարգսյանը, Տարոն Մանուկյանը և Գոռ Մաթևոսյանը։ Իշխանությունները ևս մեկ հուսահատ քայլ են կատարում՝ «Դիմադրություն» շարժման մասնակիցների նկատմամբ ճնշում գործադրելու ուղղությամբ, փորձում են վախեցնել նրանց՝ ազատությունից զրկելու միջոցով։

Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ նման միջոցներով անհնար է ճնշել կամ կասեցնել Հայաստանի թրքացման դեմ մղվող պայքարը։ Ազատությունից զրկված յուրաքանչյուր երիտասարդի փոխարեն հրապարակ են դուրս գալու տասնյակ այլ քաղաքացիներ, որոնք տեր են իրենց հայրենիքին։ Շարժման հաղթական ավարտն այլևս անխուսափելի է»:

Հիշեցնենք, որ նրանք անցնում են Գյումրիում տարեց տղամարդկանց ծեծելու գործով:

Ամենից շատ դիտված

22:00 ՌԴ-ում Փաշինյանին հիշեցրին, որ ինքն այլևս լեգիտիմ չէ
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
20:53 Այժմ ամեն բան վերջացած է․ Նեյմարը հեռացավ Բրազիլիայի հավաքականից
20:05 Ծառուկյանի տանը պահվող կենդանիներին քնեցրել են խուզարկության ընթացքում
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
19:56 Բալես, կյանքը շատ արագ է հոսում, շտապիր ապրել. Արտաշես Ալեքսանյանի վերջին խոսքերը՝ Դիանա Գրիգորյանին
20:16 Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:30 Ռուսաստանից հեռացավ, հիմա նորից գնում է. քաղաքացիները՝ Փաշինյանի այցի մասին. հարցում