Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:18 12-05-2022

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 5. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի ամբիոնից 2014-ի մարտի 24-ին այն ժամանակ դեռ ՀԱԿ խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ «արագաչափերի ընկերության հետեւում կանգնած է Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը: Ասում եք` ո՞ւր են գնում գումարները. ո՞ւր են գնում, Սերժ Սարգսյանի ընտանիքին է գնում: Նախկինում հանրային գիտակցության մեջ Սերժ Սարգսյանի եղբայրը ընկալվում էր՝ որպես սրա-նրա բիզնեսների մեջ «փայ մտնող», հիմա ինքը փաստացի յուրաքանչյուր վարորդի ընտանեկան բյուջեի մեջ «փայ է մտնում»….»։
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը արագաչափ-տեսախցիկներից ու այն կոնկրետ մի մարդու բիզնեսը համարելու մասին խոսում էր միշտ՝ թե՛ որպես ՀԱԿ խմբակցության պատգամավոր, թե՛ որպես «Ելք» խմբակցության ղեկավար, թե՛ 2018-ին՝ Գյումրիից Երեւան քայելելու ժամանակ: 2018-ի ապրիլյան քայլերթի օրերին, երբ Փաշինյանը յուր թիմի հետ Գյումրիից Երեւան էր քայլում, հերթական անգամ էր ակնարկում, որ տեսախցիկների «բիզնեսն» Ալեքսանդր Սարգսյանինն է:«Նամակ ստացա այսօր, Կարծեցի՝ կանչում են ճաշի, Բացեցի, ախորժակս փակվեց, Վճարի՛ր 5000. Սաշիկ»,- «Արութին Զիմզիմովին սրտառուչ բարեւներ հղելով»՝ ասում էր Փաշինյանը: Մի քանի օր անց նա «անտիսաշիկ 2» ակցիան էր իրականացնում՝ արագաչափի վրա ՔՊ կուսակցության լոգոն փակցնելով:
2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո՝ 2019-ի հունվարի 23-ին, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը հայտարարում է. «Տեսախցիկների համակարգը՝ գույքով, տեխնիկական միջոցներով, պետության սեփականությունն է շատ վաղուց՝ դեռեւս 2013 թվականից: Որպես ծառայության մատուցում՝ դա հանձնարարվել է «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպությանը եւ որեւէ մեկի սեփականությունը չէ: Այդ ամբողջ գույքը պատկանում է պետությանը, եւ այդ գործառույթն իրականացվում է պետության կողմից: Սա ոչ մեկի բիզնեսը չէ»: Այսպիսիով, Փաշինյանի եւս մեկ «փաստ», պարզվում է, լկտի սուտ է: Նրան հերքողը սեփական թիմակիցն է»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի