copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 22:23 11-05-2022

«Արարատը» վստահորեն հաղթեց «Նորավանքին», «Ուրարտուն» ուժեղ գտնվեց ԲԿՄԱ-ից

Կայացել են ֆուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի 2 հանդիպումներ։

Երևանի «Արարատը» Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 4 անպատասխան գնդակ է ուղարկել նորաթուխ գավաթակիր «Նորավանքի» դարպասը։ Դուբլի հեղինակ է դարձել Էդգար Մալաքյանը, մեկական գոլի հեղինակ են դարձել Խուան Բրավոն և Իսահ Ալիյուն։ «Նորավանքը» 37-րդ րոպեից հանդես է եկել 10 ֆուտբոլիստներով․ կարմիր քարտ է ստացել Սերգեյ Օռլովը։

Զուգահեռաբար կայացած խաղում «Ուրարտուն» նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին։ Խաղավերջում՝ 80-րդ րոպեին, հանդիպման միակ գոլը խփել է Կարեն Մելքոնյանը։

«Արարատն» այս հաղթանակից հետո 46 միավորով ամրապնդվեց 3-րդ հորիզոնականում՝ 1 խաղ պակաս անցկացրած «Ալաշկերտին» գերազանցելով 4 միավոր։ «Ուրարտուն» էլ 34 միավորով մոտեցավ 5-րդ տեղում գտնվող «Նոային» (37 միավոր), որից 2 խաղ պակաս է անցկացրել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում