copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:24 11-05-2022

Ագրարային համալսարանի ուսանողներին «հավաքագրելու» ամեն մի հետագա փորձ դատապարտված է ձախողման. հայտարարություն

Ագրարային համալսարանի Ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին գումարի դիմաց ընդդիմության ցույցերին ներգրավելու փորձի վերաբերյալ տարածված տեղեկությունների հետ:

Հայտարարությունում ասվում է. «Երեկ՝ մայիսի 10-ին, հայաստանյան որոշ լրատվամիջոցներ ու սոցցանցերի որոշ օգտատերեր լուր էին տարածել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին գումարի դիմաց ընդդիմության ցույցերին ներգրավելու փորձի վերաբերյալ։

Ագրարային համալսարանի Ուսանողական խորհուրդը վճռականորեն կանխել է վերոնշյալ անխոհեմ եւ իմաստազուրկ փորձը եւ համալսարանի ուսանողության անունից հայտարարում է․
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները, ինչպես Հայաստանի Հանրապետության որեւէ քաղաքացի, ունեն ազատ կամարտահայտության սահմանադրական իրավունք, եւ որեւէ մեկը, ոչ համալսարանում եւ ոչ էլ համալսարանից դուրս, չի կարող ազդել քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու, այդ թվում՝ Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքով երաշխավորված՝ երթերի, ցույցերի, հանրահավաքների մասնակցելու նրանց իրավունքի եւ ազատության վրա։

Պաշտոնապես եւ ամենայն պատասխանատվությամբ արձանագրում ենք, որ Ագրարային համալսարանը ապաքաղաքական բուհ է, եւ մենք որեւէ պարագայում երբեւէ չենք սպասարկելու որեւէ քաղաքական ուժի շահերը։ Ագրարային համալսարանը պետական բուհ է, որը սպասարկում է Հայաստանի պետության եւ քաղաքացիների կրթական, գիտական, տնտեսական եւ ազգային շահերը։

Այս կամ այն քաղաքական ուժի, խմբի կամ խմբակի շահերի իրացման նպատակով Ագրարային համալսարանի ուսանողներին «հավաքագրելու» ամեն մի հետագա փորձ դատապարտված է ձախողման, ինչպես եղավ վերոնշյալ դեպքում։
ՀԱԱՀ Ուսանողական խորհուրդը քաղաքական տարբեր ճամբարների անունից հանդես եկող գործիչներին ու համակիրներին, լրագրողական համայնքին եւ շահակիցների լայն հանրությանը հրավիրում է համագործակցության մի բուհի հետ, որ վերջին տարիներին որակական թռիչք է կատարել ագրոտեխնոլոգիական կրթության գերազանցության տարածաշրջանային կենտրոն դառնալու ճանապարհին։

Մեր երիտասարդական ավյունն ու թանկ ժամանակը եկեք օգտագործենք ուսման, աշխատանքի, գիտության զարգացման ու Հայրենիքի հզորացման համար»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր