copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:58 10-05-2022

Ղազախստանի նախագահը մեկնում է Թուրքիա

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մայիսի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Նախագահի պաշտոնում Տոկաևի Թուրքիա կատարվող առաջին այցի ընթացքում տեղի ունենալիք հանդիպումների ժամանակ տարբեր ձևաչափերով կքննարկվեն «Թուրքիայի և Ղազախստանի միջև ռազմավարական համագործակցության մակարդակի հարաբերությունները և երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ կատարվելիք քայլերը»:

Հանդիպումների ընթացքում մտքեր կփոխանակվեն նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրների վերաբերյալ:

Ըստ աղբյուրի՝ նախատեսվում է նաև երկու երկրների հարաբերությունների իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանը միտված պայմանագրերի, արձանագրությունների ու հուշագրերի ստորագրում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել