Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:31 09-05-2022

Իշխան Սաղաթելյանը պետք է հպարատանա իմ զավակով․ Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի տաղավարում հանդես է եկել «Ֆեյսբուքյան ասուլիս»-ով և պատասխանել օգտատերերի հարցերին։

Քոչարյանը, խոսելով Շուշիի ազատագրման օրվա մասին, ասաց, որ պետք չէ Շուշիի կորստի համար մեղադրանքներ հնչեցնել, այլ պետք է մեղադրանքների շուրջ բանավեճ ծավալել, հասկանալ դրանց պատճառները և մեր պարտությունից դասեր քաղել։ Իսկ իրենց գործընկերները այդ ճանապարհով չեն գնում։ Այսօր ընդդիմության լիդերների մեջ կան մարդիկ, որոնք ուղղակի պատասխանատու են բանակը տվյալ վիճակին հասցնելու համար։

Հնչեցված հարցին, թե Իշխան Սաղաթելյանը ասել է՝ ուր էր Անդրանիկ Քոչարյանը, իր տղան, այս բեմից հաշմանդամ տղաներ են խոսել, ոտքերը կտրած, այդ բերման ենթարկվածներից 40-ը պատերազմի մասնակից է եղել, ի՞նչ կասի այդ մասին, Քոչարյանն ասաց․

«Իշխան Սաղաթելյանը պետք է հպարատանա իմ զավակով, որը 44-օրյա պետերազմում 44 օր մասնակցել է մարտական գործողություններին։ Խոսքը վերաբերվում է Վազգեն Քոչարյանին, եթե Իշխան Սաղաթելյանը զավակ ունի, ես չեմ հետաքրքրվում նրա զավակով, բայց եթե ինքը այսքան հետաքրքրվել է, պետք է իմանա, թե ինչպես է կռվել Վազգենը իր ընկերների հետ՝ ծառայելով որպես հրետանավոր Արցախի Հանրապետությունում»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

15:22 50 տարվա ամուսնությունից հետո բաժանված Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելիի հետ հրապարակում է արել
14:43 ՌԴ-ում արջը հոշոտել ու գլխատել է անտառում միայնակ խմող տղամարդուն
13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
15:00 Փաշինյանի իշխանությունը առերևույթ քայքայվում է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
17:19 Սիրտս նորից նույն վախով է լցվում. Մարի Պետրոսյանի խոստովանությունը
15:52 Բրիտանական թագավորական ընտանիքը կհամալրվի հայկական ծագում ունեցող առաջին անդամով
21:15 Նոր ինքնաթիռն անվանակոչվել է երգչուհի Տաթև Ասատրյանի պատվին. ինչ անակնկալ է պատրաստվել