copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:03 08-05-2022

Գերմանիայում կանխատեսում են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենասարսափելի սովը

Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեն հայտարարել է, որ կորոնավիրուսի, երաշտի և Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքով պարենային ապրանքների գների աճի պատճառով աշխարհը բախվելու է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենասարսափելի սովի և «միլիոնավոր զոհերի», հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Bild am Sonntag պարբերականին հղումով։
Ամբողջ աշխարհում պարենային ապրանքների գներն աճել են մեկ երրորդով և ներկայում ռեկորդային մակարդակի են հասել, ասել է նախարարը։ Պարենի համաշխարհային ծրագրի համաձայն, աշխարհում 300 միլիոն մարդ տառապում է սովից, սակայն, ըստ կանխատեսումների, այդ թվերը կավելանան, ընդգծել է Շուլցեն։ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները կազդեն իրավիճակի վրա, քանի որ շատ երկրներ կախված են ռուսական և ուկրաինական գյուղմթերքներից, նշել է գերմանացի նախարարը։
Ավելի վաղ ՄԱԿ-ը նախազգուշացրել էր, որ 2022-2023 թվականներին սովյալների թիվն աշխարհում կարող է աճել 8-13 միլիոնով։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պարենային գների ինդեքսի համաձայն, պարենամթերքի համաշխարհային գները մարտին հասել են ռեկորդային ամենաբարձր մակարդակի՝ հացահատիկի և բուսական յուղերի շուկաների վրա ուկրաինական պատերազմի ազդեցության հետևանքով:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
18:00 ՔՊ-ի նոր ախորժակը. ինչպես են կործանում դինամիկ զարգացող «Արարատցեմենտը»