copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:12 08-05-2022

Հարավկորեական հետախուզության ղեկավարը Կիմ Չեն Ընին սառնասիրտ է անվանել

Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայության տնօրեն Պակ Չի Վոնը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը տրամաբանող է, սառնասիրտ և, ի տարբերություն իր հոր՝ Կիմ Չեն Իրի, զսպում է զգացմունքները։
«Կիմ Չեն Իրը զգացմունքային էր և ազնիվ, ասում էր այն, ինչ կա: Բայց Կիմ Չեն Ընը տրամաբանող է և զսպում է զգացմունքները: Նա սառնասրտ է և վերահսկում է ամեն ինչ՝ մինչև մանրուքները»,- ասել է Պակ Չի Վոնը, փոխանցում է «Չոսոն Իլբո» պարբերականը:
Միաժամանակ, հարավկորեական հետախուզության ղեկավարի խոսքով, եթե Կիմ Չեն Ընը շարունակի մեկուսացման քաղաքականությունը, ԿԺԴՀ-ն «կփլուզվի», ուստի կողմերին անհրաժեշտ է վերադառնալ երկխոսության։
«Եթե Կիմ Չեն Ընն իրեն անխոհեմ է պահում, դա չի նշանակում, որ մենք պետք է նույնն անենք»,- ասել է պաշտոնյան։ Նա նշել է, որ չի կարելի «հետ շրջել ժամանակը» և մերժել Մուն Չժե Ինի վարչակազմի վերջին հինգ տարիների ձեռքբերումները, իսկ նոր վարչակազմը պետք է ավելի զգույշ լինի «նախազգուշացնող հարվածի» կամ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների մասին խոսելիս։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում