copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:35 07-05-2022

Աբովյան քաղաքում Արցախի կորսված քաղաքների անուններով թաղամասեր կկոչվեն

Աբովյանի համայնքապետարանից հայտնում են․

«Գալիք հաղթանակների հավատով.

Սիրելի՛ հայրենակիցներ, ի ուրախություն բոլորիս Աբովյան համայնքում այսուհետ ունենալու ենք «ԱՐՑԱԽԻ փողոց», «ՇՈՒՇԻ թաղամաս», «ՀԱԴՐՈՒԹ թաղամաս»։

Աբովյան համայնքի ավագանու՝ մայիսի 6-ին կայացած արտահերթ նիստում ընդունվեցին համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի նախաձեռնած որոշումների նախագծերը, այն է.

Աբովյան քաղաքի 5-րդ և 6-րդ միկրոշրջաններին հարող փողոցը, սկսած Հատիսի փողոցի վերջնամասից մինչև Սևանի փողոցի հետ հատումը, անվանակոչել «ԱՐՑԱԽԻ փողոց»:

Աբովյան քաղաքի 5-րդ միկրոշրջանը անվանափոխել «ՀԱԴՐՈՒԹ թաղամաս»:

Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանը անվանափոխել «ՇՈՒՇԻ թաղամաս»»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ