copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:40 06-05-2022

ԱՄՆ-ում Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատունը բռնագանձելու գործընթաց են սկսել

Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտը սկսել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը բռնագանձելու գործընթաց։ Այս մասին ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը հաղորդագրություն է տարածել:

Բռնագանձման հայցի համաձայն՝ առանձնատունը ձեռք է բերվել այն գումարով, որը հայ գործարարներից մեկը որպես կաշառք տվել է նախկինում ՀՀ-ում բարձր պաշտոն զբաղեցրած Գագիկ Խաչատրյանի ընտանիքին:

Հայցում, որը ներկայացվել է Կալիֆորնիայի շրջանային դատարան, ԱՄՆ-ը պնդում է, որ գործարար Սեդրակ Առուստամյանը Գագիկ Խաչատրյանին և նրա ընտանիքին 20 միլիոն դոլար կաշառք է տվել՝ իր բիզնեսի նկատմամբ բարեհաճ վերաբերմունք դրսևորելու համար: Նշվում է, որ այդ գումարն օգտագործվել է Լոս Անջելեսի Հոլմբի Հիլս թաղամասում առանձնատուն գնելու համար: Նշվում է նաև, որ այդ առանձնատունը վերջերս վաճառքի էր դրվել 63 միլիոն 500 հազար դոլարով:

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանում Գագիկ Խաչատրյանին և նրա որդիներին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու հոդվածով, իսկ Սեդրակ Առուստամյանի նկատմամբ՝ կաշառք տալու հոդվածով:

Հաղորդագրության համաձայն՝ գործարքը հետաքննվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի Եվրասիական կազմակերպված հանցավորության դեմ պայքարի խմբի և ԱՄՆ Մարշալների ծառայության կողմից: ՀՀ գլխավոր դատախազությունը և Ազգային անվտանգության ծառայությունը ցուցաբերել են առանցքային օգնություն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ