copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:43 06-05-2022

Արգիշտի փողոցում ոստիկանները փորձում էին ուժով բացել փողոցը

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պտգամվոր Իշխան Սաղաթելյանի գլխավորած երթը հասել է Հաղթանակի կամրջի մոտ: Այստեղ նրա կոչով երթի մասնակիցները նստեցին Արգիշտի փողոցում: Քիչ անց իրավիճակը լարվեց, հայտնվեցին կարմիր բերետավորները եւ սկսեցին ուժ կիրառելով ազատել փողոցը: Այստեղ են նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Արեգնազ Մանուկյանը, Արամ Վարդեւանյանը: Վերջինիս ևս հրմշտելով դուրս բերեցին փողոցից: Երթի մի քանի անդամների ոստիկանները բերման ենթարկեցին:

Իշխան Սաղաթելյանը կոչ արեց քաղաքացիներին հետ գնալ․ «Մենք արդեն մեր ուզած ժամանակով այս փողոցը փակ պահել ենք, շարունակում ենք փակել մնացած փողոցները, ինչ նպատակ ունեցել ենք, իրականացրել ենք: Հիմա շարժվում է մեր երթը նախօրոք ծրագրավորած պլանով»,- ասաց Սաղաթելյանը:

Ներկաները վանկարկում են «Ամո՛թ», «Նիկո՛լ, դավաճան», «Առանց թուրքի Հայաստան»:

Նշենք, որ այս պահին ընդդիմադիր շարժումը Ֆրանսիայի հրապարակից 4 ուղղություններով երթ է իրականացնում: