copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:30 06-05-2022

Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների մրցույթ է հայտարարվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունները և դասընթացները ցանկում ընդգրկելու համար:

Մրցույթն անցկացվում է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի ապրիլի 11-ի N 15-Ն հրամանով հաստատված «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման» կարգի դրույթների:

Հաստատության` հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և վերապատրաստման ամբողջ ծրագրի կամ նրա առանձին բաժինների հիման վրա կազմված դասընթացների ընտրությունն իրականացնում և ուսուցիչների վերապատրաստման ոլորտում դրանց գործունեությունը 3 տարի ժամկետով երաշխավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:

Կազմակերպությունը և դասընթացը ցանկում ընդգրկվում են վերոնշյալ կարգի համաձայն՝ գնահատման արդյունքների հիման վրա՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով: Կազմակերպությունը և դասընթացը կարող են ճանաչվել երաշխավորված՝ դրանց ներկայացվող չափանիշներին համապատասխանելու դեպքում: Կազմակերպությունը կարող է երաշխավորվել վերապատրաստման՝ ամբողջական ծրագրի կամ դրա որևէ բաժնի մասով։

Կազմակերպությունը վերապատրաստում կիրականացնի՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի մարտի 4-ի «Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին» N 367-Ա/2 հրամանով սահմանված պահանջների:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է փաստաթղթերն ուղարկել [email protected] էլ. հասցեին 2022 թվականի մայիսի 10-ից մինչև հունիսի 7-ը՝ ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:30-18:00-ն՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:

Չափանիշներին և պահանջվող փաստաթղթերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը