copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:09 05-05-2022

Բուչայի ջարդերին մասնակցել են ռուսական գվարդիայի և չեչենական զորքերի մարտիկները. Reuters

Reuters լրատվական գործակալությունը լայնածավալ հետաքննություն է անցկացրել Բուչայի ջարդերի վերաբերյալ և պարզել, թե ռուսական որ զորամիավորումներն են եղել քաղաքում օկուպացիայի ժամանակ։

Մասնավորապես, տեղի բնակիչների հարցման և հայտնաբերված փաստաթղթերի համաձայն, ռուսական գվարդիայի «Վիտյազ» ստորաբաժանումը, Պսկովից 76-րդ օդադեսանտային դիվիզիան և Չեչնիայի զինվորականները ներգրավված են եղել Կիևի մարզում ռազմական հանցագործությունների մեջ:

Այսպիսով՝ Յաբլունսկայա փողոցի շենքում, որտեղ ռուս զինվորականների շտաբն էր, և որի կողքին ավելի ուշ հայտնաբերվել էր ութ դի, Ուկրաինայի ազգային գվարդիայի անդամները Կոնստանտին Կորշունովի անունով անձը հաստատող փաստաթուղթ են գտել։ Reuters-ի լրագրողները պարզել են, որ նա ռուսական գվարդիայի «Վիտյազ» դիվիզիային պատկանող թիվ 3179 զորամասի զինծառայող է։

Բուչայի տեղի բնակիչների տներից մեկում հայտնաբերվել է Ալեքսանդր Լոգվինենկոյին ուղարկված նամակ։ Նա, ըստ Reuters-ի հետաքննության, Պսկովից դեսանտային է եղել։ Հարևան տանը, որը նույնպես ռուս զինվորականներն են զբաղեցրել, պատին գրել են «Wolf_68»։ Լրագրողները գտել են սոցցանցերում այդպես գրանցված ռուս Կիրիլ Կրյուչկովին, որը ծառայում է 76-րդ գվարդիական օդային հարձակման դիվիզիայի կազմում գտնվող 234-րդ գրոհային ավիացիոն գնդում։

Չեչնիայից զինվորականների ներկայության մասին են վկայում, բացի տեղի բնակիչների ցուցմունքներից, նաև սոցցանցերում զինվորների հրապարակած լուսանկարներն ու տեսանյութերը։ Reuters-ը պարզել է, որ Բուչայում և քաղաքի շրջակայքում առնվազն երեք չեչենական ստորաբաժանում է եղել:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել