Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:17 05-05-2022

Սրանց վախին սահման չկա․ Լևոն Քոչարյան

«Քայլերթի ժամանակ ոստիկանները, անհամաչափ ուժ կիրառելով, մեր ընկերներին կոպիտ ու լկտի ձևով տարան բաժիններ»: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։

«Սրանց վախին սահման չկա, 50-100 մետր քայլում ես, սկսում է վախենալ կաբինետում պախկված թուլամորթը։ Շարունակում ենք, չենք դադարում պայքարը, հանձնվել չկա, նահանջ չկա, առաջ դեպի հաղթանակ»,- ասաց նա։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: