Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:52 05-05-2022

Նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղության օրակարգի ձևավորմանը․ Գրիգորյանը՝ Ալիևի հայտարարության մասին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են: Կառավարության նիստից հետո Գրիգորյանը նշել է, որ քարտեզների մասով կամ պատմական էքսկուրսիայի մասով չի պատրաստվում որևէ հայտարարություն անել՝ բոլոր քարտեզները և պատմական փաստերը կան, հանրության ցանկացած անդամ և Հայաստանում, և Ադրբեջանում, կարող են քարտեզներին ծանոթանալ և իմանալ, որ տարածքը պատմականորեն ում է պատկանել։

ԱԽ քարտուղարը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի հարցերից մեկը հենց միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն է։

«Իհարկե, մենք նշում ենք, որ դեռևս 1992 թվականին Հայաստանը և Ադրբեջանը ԱՊՀ շրջանակներում ճանաչել են միմյանց սուվերեն տարածքները և ինքնիշխանությունը, բայց գիտեք նաև, որ հետագայում այլ զարգացումներ են եղել, բայց Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են միմյանց տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը ճանաչել։ Բնականաբար, նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղության օրակարգի ձևավորմանը և հանգիստ մթնոլորտում աշխատելուն։ Հույս ունենք, որ նման հայտարարություններ հնարավորինս քիչ կլինեն»,- եզրափակեց Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան