Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:50 05-05-2022

Մենք ընդդիմությանը չենք ողջունել, այլ Հայաստանի Հանրապետության անունն ենք ասել․ Արթուր Հովհաննիսյան

Երեկ Աժ-ում իշխանության ներկայացուցիչները ամբողջ կազմով հոտնկայս ծափահարում էին ընդդիմությանը՝ վանկարկելով «Հայաստան»։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, պատասխանելով հարցին, թե կարոտե՞լ էր «Հայաստան» խմբակցության իր գործընկերներին, պատասխանեց․

«Մենք կարոտել էինք «Հայաստան» խմբակցության և «պու» խմբակցության դրսևորումները, որոնցում նրանք անկեղծ են քաղաքացիների հետ, և այն դրսևորումը, որ նրանք հերթական անգամ փախան ճշմարտությունից և բովանդակային քննարկումից։ Դա շատ ազնիվ էր և անկեղծ, և ես կարծում եմ՝ ողջույնի ու ծափերի արժանի»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։

Պատասխանին հավելում կատարեց նաև «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ ասելով․ «Երբ փորձում եք իբր սրամիտ հարց հնչեցնել՝ օգտագործելով Հայաստանի Հանրապետության անունը, որը նույնական է «Հայաստան» դաշինքն անվան հետ, ես խնդրում եմ՝ չգնաք այն ճանապարհով, որ ընդդիմադիրները փորձում են արժեզրկել ամեն ինչ, ինչ հնարավոր է։ Մենք Հայաստանի Հանրապետության անունն ենք ասել և ընդհանրապես ընդդիմությանը չենք ողջունել, չենք ողջունում ընդդիմության ոչ մի գործողություն և ընդդիմադիր ոչ մի գործչի այսքանից հետո»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան