copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:17 03-05-2022

Պատերազմում զոհվածի որդուն ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկում

Անհնազանդության ակցիայի ժամանակ Երեւանի Բաղրամյան պողոտայից այսօր՝ մայիսի 3-ին, կարմիր բերետավորները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել Արցախյան պատերազմում զոհվածի որդուն՝ Սերգեյ Ասատուրովին։

Մի քանի կարմիր բերետավորներ Սերգեյին քաշքշելով գետնին են տապալում, ապա բերման ենթարկում։

Նա բերման ենթարկելիս պնդում էր, որ իրեն ոստիկանները հարվածել են և հայհոյել։ «Ո՞վ էր ինձ խփում, ո՞վ էր ինձ հայհոյում»,- ասում էր նա։

Հավելենք, որ Սերգեյ Ասատուրովը նաեւ ՀՀ ուժային եռամարտի հավաքականի գլխավոր մարզիչն է, միջազգային կարգի սպորտի վարպետ, դասավանդում է «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնում։

Հիշեցնենք, որ նույն պողոտայից ոստիկանները բերման են ենթարկել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդուն՝ Լեւոն Քոչարյանին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ