copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:28 03-05-2022

Կրեմլը նախապես զգուշացրել է Հունգարիային Ուկրաինայի վրա հարձակվելու ծրագրերի մասին. Ուկրաինայի ԱԽ քարտուղար Դանիլով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի իշխանություններին նախապես զգուշացրել է Ուկրաինայի վրա հարձակվելու մասին, հեռուստամարաթոնի եթերում ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։
Դանիլովը նշել է, որ Հունգարիան դեռևս բացահայտորեն հայտարարում է Ուկրաինայի հետ համագործակցության մասին։ Նրա խոսքով, Հունգարիան իր տարածքային նկրտումներն ունի այս պատերազմում։ «Չգիտես ինչու, նրանց թվում էր, որ կարող են վերցնել (Ուկրաինայի) տարածքի մի մասը: Դա երբեք չի լինի: Հաղթանակը մերն է լինելու: Եվ այդ երկիրը, որն իրեն այդպես է պահում… կտեսնենք, թե ինչ հետևանքներ կունենա դա այդ երկրի համար պատերազմի ելքից հետո»,- ասել է Դանիլովը՝ հեռուստամարաթոնի եթերում։
Կրեմլը դեռ չի մեկնաբանել այս հայտարարությունները, Հունգարիայի իշխանությունները դեռ չեն արձագանքել դրան։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող