copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:51 02-05-2022

Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Հիքմեթ Հաջիևի հետ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, այս մասին թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Ուրախ էի, որ Բրյուսելում կարողացա հյուրընկալել Հիքմեթ Հաջիևին և Արմեն Գրիգորյանին այս ձևաչափով երկրորդ հանդիպմանը»,- գրել է Կլաարը։

Հիշեցնենք, որ նման նախորդ հանդիպումը, որը տեղի էր ունեցել մարտի 30-ին, նույնպես կազմակերպել էր Տոյվո Կլաարը։ Այդ հանդիպմանը նրանք քննարկել էին 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման նախապատրաստական աշխատանքները։

Ամենից շատ դիտված

15:22 50 տարվա ամուսնությունից հետո բաժանված Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելիի հետ հրապարակում է արել
13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
14:43 Արջը հոշոտել ու գլխատել է անտառում միայնակ խմող տղամարդուն
22:16 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին
20:23 Իմ կուկլայի սիրտը զբաղված է. Արամ Մելիքյանի դստեր նոր հրապարակումը տարածվող լուրերից հետո
21:54 Բալիկ պատվիրիր. Արամեի որդին անսպասելի խնդրանքով դիմել է մայրիկին
21:30 Ընդդիմախոսների բռնաճնշումները ընտրակեղծիքները մարսելու համար են
22:00 Խաղաղությո՞ւն, թե՞ նոր նախապայմաններ. Ալիևի հայտարարությունները օկուպացված Շուշիից
20:35 Ծեծկռտուք Գյումրու Մուշ թաղամասում՝ բարձր երաժշտության պատճառով
15:00 Փաշինյանի իշխանությունը առերևույթ քայքայվում է