Ներքին 4 տարի առաջ - 11:56 02-05-2022

Հայրենիքի համար պայքարը ադնառազվի պայքար չի, միանգամյա պայքար չի, հովհարային պայքար չի․ Էդուարդ Շարմազանով

Այսօր՝ ապրիլի 2-ին, բողոքի երթի ժամանակ լրագրողներին ՀՀԿ խոսնակ Էդուրդ Շարմազանովը ասել է․ «Շատ դրական եմ գնահատում այս անհնազանդության ակցիաները։ Մեր ժողովրդին ուզում եմ եւս մեկ անգամ տեղեկացնել, որ ճանապարհներ փակելով իրենց անհարմարություն ենք պատճառում, բայց այնպես չէ, որ լավ կյանքից է: Դա անում ենք, որ մեր հասարակությունը գիտակցի, որ հայրենիքը կործանման եզրին է, վտանգի մեջ է»։

Հարցին, թե ի՞նչ պետք է անի ընդդիմությունը Փաշինյանի հեռացմանը հասնելու համար, նա պատասխանեց. «Մենք ինչ պետք է՝ անում ենք, հասարակությունը պետք է ավելի ակտիվ արձագանքի: Երեկ բավականին մեծ թվով մարդ է եղել, տարբեր հաշվարկներով 45-50 հազար: Խնդիրն այն է, որ ցույցների, երթերի մասնակիցները հասկանան, որ սա «օդնոռազովի» շարժում չի, որ մի ժամ նստեն ու գնան իրենց գործերով: Սա անընդհատ գործ է, հայրենիքի համար պայքարը հովհանրային անջատումներով չի լինում: Մենք օր օրի տեսնում ենք, որ հասարակությունն արթնանում է, բայց ավելի արագ պետք է արթնանա»:

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել