Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 19:18 01-05-2022

Վերջ ենք տալու պառակտմանը. Փաշինյանի օրակարգը մեզ «կզած» տեսնելն է. Վարդևանյան

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած ընդդիմության հանրահավաքին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց, որ այս իշխանությունը չորս տարիների ընթացքում ուրացել է մեր հերոս տղաների սխրանքները, Հայաստանն ու Արցախը։

«Հանուն Հայաստանի ու Արցախի՝ դավաճանները տեղ չունեն։ Մենք վերջ ենք տալու պառակտմանը, լինելու ենք միասնական ու ուժեղ, կերտելու ենք իրական արժանապատիվ հայ մարդու արժեքները։ Վերջ ենք տալու պառակտմանը, որովհետև Փաշինյանի նպատակը մեզ «կզած» տեսնելն է»։

Հիշեցնենք, որ Հայաստանի 4 բնակավայրերից` Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից և Բաշ Ապարանից մեկնարկած երթերը՝ Արցախի փրկության և իշխանափոխության պահանջով, հասել են Երեւան՝ Ֆրանսիայի հրապարակ: Երթի մասնակիցներին են միացել բազմաթիվ քաղաքացիներ, և 16:00-ին մեկնարկեց մեծ հանրահավաք։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր