Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:53 01-05-2022

Ներկայիս իշխանություններն են պատասխանատու բոլորի անվտանգության համար․ հերոսի հայր

Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, անդրադարձել է ընդդիմության իրականացրած ակցիաներին։ Նա մասնավորապես գրել է․

«Փողոցային պայքարի ելածների մեջ ունեմ բազմաթիվ ընկերներ, ծանոթներ, բախտակից եղբայրներ,քույրեր որոնց հետ ունեցել եմ գաղափարական տարբերություններ, բազմաթիվ անհամաձայնություններ , բայց և միշտ իմացել եմ, որ չեն ուզի մի քերծվածք անգամ ունենամ: Ավելին, նրանցից ոմանք կյանքիս ծանր պահերին կողքս են եղել, ձեռք մեկնել,երբ զրկվեցի հերոս որդուս գրկելու բերկրանքից ճչում էի անարդարության մասին, հենց նրանք էին, որ հանդիպում էին ինձ և դատապարտում ընտանիքիս հետ տեղի ունեցածը, ինձ հետ փնտրում որդուս: Տեսել եմ նաև ինձ հետ լուռ ցավացող , տառապող այն նույն մարդկանց որոնք այսօր պայքարում են նույն արդարության համար, նրանք բոլորիս մեջ են թե որպես հասարակ քաղաքացի թե որպես ոստիկան և թե այլ մասնագիտական ծառայություն իրականացնողներ: Ներկայիս իշխանություններն են պատասխանատու բոլորի անվտանգության համար։

Հ.Գ. Այսօր ընդամենը մի բան եմ ուզում. որ ոչ մեկ քերծվածք չստանա, մի կաթիլ արյուն չգա, ոչ ոք չտուժի: Հայաստանի և Արցախի հանրապետություններն էլ չհայտնվեն էլ ավելի վատ, թուլացած իրավիճակում: Սթափություն, խոհեմություն, հանդուրժողականությն պետք է ցուցաբերվի միմյանց նկատմամբ ,որպեսզի խուսափենք անցանկալի հետևանքներից»
Պահանջում և հորդորում եմ քնարկումներ անեք ձեր իսկ եջերում:
Աստված պահապան ազգիս և երկրիս»:



Ամենից շատ դիտված

09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
13:12 Չեմ կարողանում հավատալ. Էլիզ Մելիքյանի հրաժեշտը՝ Արտաշես Ալեքսանյանին
09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
15:23 Դրանք միշտ կմնան սրտումս. Արտաշես Ալեքսանյանի վերջին խորհուրդը Ռոզա Դավթյանին
09:00 Փաշինյանի աշխատավարձի աճը․ 10 հազար թոշակառուին, 10 մլն՝ իրեն սկզբունքով
17:52 Անի Օհանյանը հանցագործության մասին նոր հաղորդու՞մ է տվել Անդրեի դեմ
15:30 Ռուբինյանը բլեֆում է. ՔՊ-ն կոչնչանա՝ առանց այս ընդդիմության
21:52 Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան
23:17 Վերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը
12:44 Մեկ տասնյակից ավելի քրվարույթներով 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ