Արտաքին 4 տարի առաջ - 15:15 01-05-2022

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել է Կիև

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել է Կիև։
Ուղևորության մասին նախապես չի հայտարարվել։ Փելոսիի հետ հանդիպման տեսագրությունը կիրակի առավոտյան հրապարակել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Միացյալ Նահանգները առաջատարն է Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում ուժեղ աջակցություն ցուցաբերելու առումով։ Շնորհակալություն, որ օգնում եք մեր պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում»,- գրել է Զելենսկին։
Այնուհետև Փելոսին թվիթերյան հաղորդագրություն է տարածել՝ հաստատելով Կոնգրեսի պատվիրակության այցը Կիև: Այժմ նա մեկնում է Լեհաստան։ Պատվիրակության կազմում են դեմոկրատ քաղաքական գործիչներ։ Ինչպես Նենսի Փելոսին ասել է Զելենսկիի հետ հանդիպմանը, Ուկրաինան այսօր հերոսաբար պայքարում է ազատության համար, և Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ այս պայքարը չի ավարտվել։ Ուկրաինայի նախագահը խոսնակին պարգևատրել է իշխանուհի Օլգայի շքանշանով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում