copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:48 13-04-2022

ՌԴ-ն պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի 398 անդամների նկատմամբ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի 398 անդամների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի հաղորդագրությունում։

«Նշված անձինք, այդ թվում՝ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի ղեկավարությունն ու հանձնաժողովների նախագահները, մշտական հիմունքներով ընդգրկված են ռուսական «ստոպ ցուցակում»։ Գործող այլ օրենսդիրների հետ, որոնց, ինչպես խոսնակ Ն. Փելոսիին, ավելի վաղ արգելվել էր մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ բոլոր կոնգրեսականները ենթարկվել են «ցուցակագրման»՝ փոխադարձության հիման վրա»,- ասվում է ուղերձում։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»