copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:43 30-04-2022

Այս քաղաքական այլանդակը կարող է փախչել Բաքու կամ Ստամբուլ․ Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայր

Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են Դատախազությունից Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսել և քրեական պատասխաատվության ենթարկել։ Գլխավոր Դատախազությունը ծնողների ներկայացրած հաղորդումն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե, որի քննիչը երեկ հրաժարվել էր ընդունել զոհված զինծառայողների ծնողներին։

«Նիկոլ Փաշինյանը միջազգային հանցագործ է, որը մտածված տղաներին տարել է մահվան»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, Գլխավոր դատախազության շենքի առջեւ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։

«Բոլոր հանցագործները պետք է դատվեն։ Բայց ես մտածում եմ, որ այս քաղաքական այլանդակը կարող է փախչել Բաքու կամ Ստամբուլ, կարող է իր թուրք եղբայրներին կանչել օգնության կամ էլ կարող է զորքը հանել մեր դեմ եւ քաղաքացիական պատերազմի դրդել։ Իմ լաոն չկա, մյուսների լաոներն էլ են գնացել, ժողովուրդ, արթնացեք, բոլորդ եկեք պայքարի»,- նշեց Լիդա Առուշանյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 26–ից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները պահանջում են արդար քննություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի աղետալի հետևանքների համար, նրան ներգրավվել որպես մեղադրյալ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի