Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:33 29-04-2022

Ձեր պես տղեքի խաբել են․ Ձեր տղեքն էին, մտցրին Շուշիի կլուբը, տրաքացրին․ զոհվածի հայրը՝ ոստիկաններին

Զոհված զինծառայողների ծնողների՝ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ակցիայի ընթացքում 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները և հարազատները շարունակում էին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջել, որ անհապաղ քրեական գործ հարուցի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Դատախազությունից հայտնել էին, որ միջնորդությունն ուղարկել են Հակակոռուպցիոն կոմիտե, սակայն կոմիտեից մերժել էին գործ հարուցել ու հայտնել էին, որ դատախազությունից գործ չեն ստացել։

Ծնողները Գլխավոր դատախազից պարզաբանում էին պահանջում, սակայն տևական ժամանակ պատասխան չկար։ Ի վերջո՝ ծնողներից մեկի՝ պատերազմի ընթացքում զոհված ավագ լեյտենանտ Լևոն Ավետիսյանի հոր՝ Միսակ Ավետիսյանի համբերությունը սպառվեց, ու նա սկսեց բխավելով պահանջել, որ գլխավոր դատախազը պատասխանի իրենց հարցերին։

Դիմելով ոստիկաններին՝ նա ասաց․
«Ձեր պես տղերքի խաբել են, ասել են կռվեք, խաբել են, ասել են՝ Սարդարապատ ա, գնացեք, պահեք, բայց զենք չեն տվել, սնունդ, ջուր չեն տվել։ Ձեր տղերքից չէի՞ն, մտցրին կլուբը, տրաքցրին։ Ձերը չէի՞ն․ ձերն էին։ Ինքը ասեց՝ չէ՛, մինչև Շուշին չտայի, պատերազմը չի կանգնի, այսինքն՝ իմանալով ձեզ կոխել էր ըտեղ, կլուբում տրաքացրել էր»,-ասաց Ավետիսյանը։


Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ