copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:04 29-04-2022

Վրաստանի ԱԳ նախարարը դատապարտել է Արեստովիչի հայտարարությունները

Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին կարծում է, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի՝ Վրաստանի կառավարության հասցեին հայտարարությունները կվնասեն երկու երկրների հարաբերություններին։

Ապրիլի 28-ին YouTube-ի Feigin Live եթերում Արեստովիչն ասել է, որ Վրաստանի իշխանությունները իրենց տարօրինակ են պահում, իսկ նրանց քաղաքականությունը ընտրությունների ժամանակ կգնահատի վրաց ժողովուրդը։

«Մենք փորձել ենք զարգացնել երկկողմ հարաբերությունները, շարունակելու ենք նույն ռեժիմով, և շատ ցավալի է, որ նման անհասկանալի հայտարարություններ են տարածվում, որոնք վնաս են հասցնում երկու երկրների հարաբերություններին»,- հայտարարել է Դարչիաշվիլին։

Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ՝ այս դժվարին ժամանակահատվածում Ուկրաինային առավելագույնս օգնելու համար։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում

Ձեզ գուցե հետաքրքրի