copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:43 29-04-2022

Մոսկվայում մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին չի լինելու ոչ մի օտարերկրյա առաջնորդ

Կրեմլը օտարերկրյա առաջնորդներից ոչ մեկին չի հրավիրել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 77-ամյակին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հաղթանակի օրը մենք օտարերկրյա առաջնորդներից ոչ մեկին չենք հրավիրել։ Բանն այն է, որ դա տարեդարձ չէ: Դա մեր տոնն է, դա սուրբ տոն է ամբողջ Ռուսաստանի, բոլոր ռուսների համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչն ու հավելել, որ, իր տեղեկություններով, Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունը Մոսկվայում Հաղթանակի շքերթին նույնպես չի ծրագրվում։


Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2022 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի շքերթին ընդհանուր առմամբ կմասնակցեն 11 հազար զինվորական, 131 միավոր սպառազինություն, ռազմական և հատուկ տեխնիկա, ինչպես նաև 77 ինքնաթիռ և ուղղաթիռ։

Ուկրաինայում պատերազմի ֆոնին որոշ պետություններ, օրինակ՝ Մոլդովան և Իսրայելը, ինչպես նաև չճանաչված Մերձդնեստրը հայտարարել են, որ այս տարի մայիսի 9-ին Հաղթանակի շքերթ չեն անցկացնելու։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ