copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 12:38 29-04-2022

Ծանրորդները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ծանրամարտի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը:

Ծաղկաձորում ապրիլի 28-ին ավարտվեց ուսումնամարզական հերթական հավաքը: Մարզչական խորհուրդը առավելապես ուշադրություն հատկացրեց անհատական մարզումներին, որպեսզի հնարավորինս շտկվեն ծանրորդների թերի կողմերը: Տեսադաշտում էր նաև մարզիկների առողջական և բարոյահոգեբանական վիճակը:

Մայիսի երեքից նախապատրաստական մարզումները կշարունակվեն Աբովյանի մարզահանգրվանում: Մարզիչները կառաջնորդվեն նախապես կազմած ծրագրով:

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 28 –ին կսկսվի Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը:

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
22:53 Նեթանյահուն հայտարարել է Իրանի ռեժիմի «մոտալուտ ավարտի» մասին
22:10 ԱՄՆ-ում բենզինի գինը բարձրացել է մինչև ռեկորդային 1,1 դոլար 1 լիտրի համար