Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:12 28-04-2022

400 հզ․ դրամ աշխատավարձ՝ ուսուցիչներին

Այսօր Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախորդ տարի ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը մայիսի 1-ից կբարձրանա:
Կառավարության այսօր ընդունած նախագծով ներկայացվել է արդյունքի վրա հիմնված ուսուցիչների կամավոր ատեստավորման նոր կարգը, որը հնարավորություն կտա բարեփոխելու ուսուցիչների ատեստավորման ներկայիս համակարգը եւ նպաստելու հավելավճարի տեսքով աշխատավարձի բարելավմանը, ինչպես նաեւ բացահայտելու եւ խրախուսելու որակյալ ուսուցիչներին ու ապահովելու նոր ուսուցիչների մուտքը դպրոց՝ առաջարկելով նրանց մրցակցային աշխատավարձ:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխության համաձայն՝ նախագծով ներկայացվել է կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի ցուցաբերած համապատասխան արդյունքի հիմքով վերջինիս դրույքաչափի փոփոխությունը եւ հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանումը, համաձայն որի՝ կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը 200 000 դրամ կսահմանվի, որի նկատմամբ կկիրառվի տրամադրվող հավելավճարը: Ըստ այդմ՝ դրույքաչափի փոփոխության, դրա նկատմամբ ավելացող հավելավճարի, ինչպես նաև տարակարգ ստանալու պարագայում ուսուցչի աշխատավարձը կարող է հասնել մինչև 400 000 դրամի:

Համաձայն նախագծի՝ մեկից ավելի առարկաներ դասավանդող ուսուցիչը ատեստավորման կարող է մասնակցել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ: Նմանօրինակ դեպքում ատեստավորման արդյունքում ուսուցիչը հավելավճար է ստանում ուսուցչի ամբողջ աշխատավարձի համապատասխան տոկոսի չափով՝ անկախ նրանից, թե որ առարկայից է ատեստավորվել: Աշխատավարձի հաշվարկը չի ներառում հավելավճարներն ու լրավճարները։ Ատեստավորումն անցած ուսուցիչներին հավելավճար տրվում է 5 տարի ժամկետով։

Նախագծով ներկայացված են նաեւ կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման այլ մանրամասներ։ Մասնավորապես կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար ուսուցիչները հայտերը կարող են ներկայացնել «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ի էլեկտրոնային մատյանում (emis.am): Ատեստավորման արդյունքները կտրամադրվեն ծածկագրերի հիման վրա։ Էապես կվերանայվեն նաեւ այլ գործընթացներ։

Քաղաքացիները եւ շահառու խմբերը մինչեւ մարտի 19-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:


Ամենից շատ դիտված

09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
13:23 Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. Հայրապետյան
12:25 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
17:16 Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. Ռուբինյան
17:41 Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից. ՌԴ ՊՆ
15:13 Կյանքից հեռացել է Լարիսա Փարեմուզյանը
16:18 Ընտրություններով ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն եղավ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
15:52 Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան. Սուրեն Սուրենյանց
19:14 Ոչնչացնելու ենք քաղաքականապես, մինչև վերջին մարդը. Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին