copy image url
Ներքին 4 տարի առաջ - 09:34 28-04-2022

Իրազեկման ակցիաները Երևանում շարունակվում են

մասնավորապես, վաղ առավոտից ՀՀԿ երիտթևի անդամները պաստառներով բարձրացել են Ազգային ժողովի շենքի դիմացի աստիճաններին` արտահայտելով իրենց պահանջները։

Երևանի կենտրոնում մի խումբ քաղաքացիներ Արցախի և Հայաստանի դրոշներով շրջել են փողոցներով և կոչ են արել ուսանողներին միանալ պայքարին:

Իշխանության քայլերի հետ անհամաձայնության գործողությունների վերաբերյալ իրազեկման ակցիաների հետ մեկտեղ խորհրդարանի «Հայաստան» խմբակցության քաղաքական ուժերը, նաև քայլերթներ են անում տարբեր մարզերից դեպի Երևան:

Տիգրանաշենից դեպի Երևան քայլերթ իրականացնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նշեց, որ խոստանում են մայիսի 1-ին անպայման ներկա գտնվել Երևանում՝ Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին։

Կեսօրին արդեն «Ազատագրական շարժման» ներկայացուցիչները Կառավարության շենքի մոտ անցկացրել են հակագազերով բողոքի ակցիա: Ակցիայի ընթացքում 11 քաղաքացի բերման են ենթարկվել:

«5165 շարժման» անդամները ևս շարունակում են իրազեկման ակցիաները Երևանի տարբեր մասերում։ «Համախմբվենք հանուն Հայաստանի և Արցախի» և այլ պաստառներով շարժման անդամները քաղաքացիներին կոչ են արել անտարբերություն չցուցաբերել այս օրհասական վիճակում։

Օրվա ընթացքում ընդդիմությունը նաև Երևանի տարբեր հատվածներում իրազեկման ակցիա էր անցկացնում` փակելով փողոցները: Երևանի մի շարք փողոցներ փակելու համար բերման էր ենթարկվել 52 անձ: Մի խումբ քաղաքացիներ նաև փորձել են խաթարել Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունը, սակայն ոստիկանության ծառայողների միջնորդությամբ այն շուտով վերականգնվել է:

Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամները ևս ակցիա են իրականացրել:

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որն ապրիլի 17-ից Ազատության հրապարակում նստացույց է անցկացնում, հայտարարել էր, որ իրենց պայքարի վճռական փուլին չեն անցել և ամեն ինչ դեռ առջևում է:

Ըստ «Հայրենիք» կուսակցության նախագահի` առաջիկայում մեկնարկելու է պայքարի հաջորդ փուլը և հենց այդ փուլում ներկայացնելու են իրենց ծրագրերը և անելիքները:

Երեկոյան «Հայաստան» դաշինքը երթ անցկացրեց Գարեգին Նժդեհի հրապարակից։

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ իր աջակիցների հետ է քայլերթ է անում Երևանի կենտրոնով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ