copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:48 26-04-2022

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակել է «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցների հաշվարկը

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակել է «Դիմադրություն» շարժման իրազեկող երթի մասնակիցների իր հաշվարկը․

«Այսօր՝ ապրիլի 26-ին, Երևանի Սասունցի Դավիթ կայարանից ժամը 18:30-ին մեկնարկել է «Դիմադրություն» շարժման իրազեկող երթը, որի մասին հաղորդվել էր նախապես, իսկ երթին մասնակցում էին շարժման որոշ առաջնորդներ:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է երթի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:03-ի դրությամբ կայարանից Տիգրան Մեծի պողոտա հատվածում, որտեղով անցնում էր երթը, գտնվել է շուրջ 1200 մարդ։

Հանրահավաքը՝ օդից՝ https://youtu.be/hlzkDwa2GfM

Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են այստեղ՝ https://uic.am/15471»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ