Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 15:42 26-04-2022

20% զեղչ՝ պատերազմին մասնակից ուսանողների համար


«Բուհն ու կառավարությունը միասին համագործակցելու են՝ օգնելու ավելի շատ ուսանողների զեղչ ստանալ, իսկ դրանք լինելու են բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողները, ովքեր ունեն սոցիալական խնդիրներ, մասնակցել են պատերազմի։ Այսինքն՝ սա այն տրամաբանության մեջ է, որ ոչ մի լավ սովորող ուսանող դուրս չի մնալու համալսարանից, հնարավորություն է տրվելու նաև սահմանամերձ համայնքների ուսանողներին ևս ստանալ բարձրագույն կրթություն»,- ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի նիստում ՀՀ «Հարկային օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը ներկայացնելու ընթացքում ասաց նախագծի հեղինակ Գևորգ Պապոյանը։

Պապոյանն ասաց, որ բուհերը, ըստ կրթության մասին օրենքի նախագծի, մինչև 10 տոկոսի չափով՝ ըստ առաջադիմության, փոխհատուցում են ներկայումս, վճարում են վճարովի ուսուցման համակարգում ուսուցանող ուսանողների ուսման վարձը, բացի դրանից, վճարովի համակարգում առնվազն 10%-ի չափով իրականացվում է ուսման վարձի մասնակի փոխհատուցում։

«Ըստ էության, Հարկային օրենսգրքում բուհի ուսանողական համակարգի մինչև 10%-ի չափով ծառայության մատուցման հետ կապված ծախսերն են փոխհատուցվում՝ և՛ շահութահարկի, և՛ եկամտահարկի մասով։ Բայց ըստ իր ներկայացրած նախագծի՝ ուսման վարձավճարի զեղչ պետք է հաստատվի 20%-ի չափով»։

Պապոյանի խոսքով, եթե մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը ուսանողն օգտվում է այդ համակարգից, իր համար կշարունակի այդ համակարգը գործել, քանի դեռ ինքն ուսանող է։ Բայց եթե օգոստոսի 1-ից հետո է ուսանող դարձել, ապա այդ համակարգն իր վրա չի գործի։

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանն ասաց, որ 2024 թվականից հետո արդեն ուսանողին է տրվելու գումարը, այլ ոչ բուհին։

Նախագիծը հինգ կողմ ձայներով ընդունվեց։

Մանրամասն՝ տեսանյութում։



Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև