copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:43 26-04-2022

Պետդեպը մեկնաբանել է Կաբաևայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը

«Մեր պատժամիջոցներից ոչ ոք ապահովագրված չէ»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին՝ հերթական ճեպազրույցի ժամանակ։
Նա նաև պատասխանել է հարցին, թե ինչու ամերիկյան իշխանությունները պատժամիջոցներ չեն սահմանել Պուտինի մերձավոր շրջապատի դեմ:
Wall Street Journal պարբերականը գրել էր, որ Միացյալ Նահանգները դիտարկում է մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը, սակայն «վերջին պահին» հրաժարվել է այդ գաղափարից, իբր, ՌԴ նախագահին չզայրացնելու համար:
Պարբերականի տվյալներով, Վլադիմիր Պուտինն ու Կաբաևան երեք երեխա ունեն։
Մինչ այժմ Պուտինի և Կաբաևայի ենթադրյալ հարաբերությունների թեման տաբու էր ոչ միայն ռուսական, այլև արևմտյան լրատվամիջոցների մեծ մասի համար։
Փսակին ուղղակիորեն չի մեկնաբանել պարբերականի պնդումները՝ ասելով միայն, որ արդեն իսկ սահմանափակումներ են մտցվել անձամբ Պուտինի, նրա դստեր և նրա հետ մտերիմ օլիգարխների նկատմամբ։
«Ամենայն հավանականությամբ էլի կլինեն»,- եզրափակել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg