Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:31 25-04-2022

Մեր նպատակն է ամբողջ Հայաստանում ժողովրդին ոտքի կանգնեցնել․ Իշխան Սաղաթելյան


«Առավոտյան մեր հայրենակիցները երթով շարժվեցին Երևան, վաղը՝ ժամը11։30-ին Տիգրանաշենից դեպի Երևան կգա մեր հաջորդ խումբը։ Դրանից հետո Հայաստանի մեր 2 խորհրդանշական վայրերից՝ Սարդարապատից և Բաշ-Ապարանից, մեր արժանապատիվ քաղաքացիները խմբերով քայլերթով կշարժվեն Երևան, այդ քայլերթի ընթացքում մեր հայրենակիցները լինելու են Հայաստանի տարբեր բնակավայրերում, ներկայացնելու են մեր երկրին սպառնացող վտանգները, համախմբելու են մեր քաղաքացիներին և ամսի 1-ին հասնելու են Երևան։ Այդ ընթացքում մենք միասին ամեն օր Երևանում կազմակերպելու ենք բողոքի ակցիաներ, երթեր և ցույցեր։ Առաջիկա 5 օրերի ընթացքում մեր նպատակն է ամբողջ Հայաստանում մեր ժողովրդին ոտքի կանգնեցնել։ Մայիսի 1-ին մենք ունենալու ենք մեծ հանրահավաք»։ Այս մասին այսօր բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի