copy image url
Միտք 4 տարի առաջ - 12:21 24-04-2022

1915-ից առաջ էլ էինք հավատում թուրքի խաղաղությանը, այսօր էլ, ե՞րբ ենք խելքի գալու

Հայոց ցեղասպանությունը միայն 1915-ով չի սահմանափակվում և չի տեղավորվում մեկ օրվա մեջ՝ ապրիլի 24-ի, որ նախորդող օրը երեկոյան ջահերով երթ ենք անում, իսկ առավոտյան գնում Ծիծեռնակաբերդ և այդպես համարում մեր պարտքն ու հաշիվն այդ տարի փակած: Ցեղասպանությունը կարմիր սուլթանն է մեկնարկել՝ Համիդը, եթե չփորձենք ավելի ետ գնալ, իսկ այսօր շարունակում է Էրդողանն իր թափթփուկ նմանակողի՝ Ալիևի հետ, որի նախորդների թաթը մեր արյան մեջ է դեռ 1920-ի Շուշիի ջարդերց, հետո Սումգայիթից, Բաքվից… Այդ երկուսը, որ իրենց մարդակեր նախորդների կլոններն են կամ կրկնակները, բնավ էլ չեն թաքցնում, որ շարունակում են հայերի ցեղասպանությունը հայերի բնօրրանում: Շուրջ մեկ տարի առաջ Էրդողանը Բաքվում խրախճանքով հայտարարեց, թե Էնվերի հոգին փառավորվում է՝ երկնքից նայելով իրենց զորահանդեսին: Աշխարհը լսեց և ձայն չհանեց, որովհետև մենք լսեցինք և ձայն չհանեցինք:
Ամբողջ մեղքն այդ ձայն չհանելն է, կամ թուրքի հետ ներդաշնակ ձայն հանելը: Երիտթուրքերին իշխանության բերելու գործում դերակատարում են ունեցել հայերը, աջակցել, վստահել են ու հավատացել: Չի վստահել Արդրանիկ զորավարը: Չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, թե Թալյաթի կյանքն ով փրկեց և ինչպես՝ մինչև 1908-ի թրքական հեղափոխությունը: Իշխանության գալուց մեկ տարի հետո կազմակերպեցին Ադանայի ջարդերը, իսկ հետո… գոնե այսօր այդ թվականը չեմ ուզում նորից գրել, ձեռքս է ցավում: Սրանք այն հրեշներն են, որոնց հավատացել ենք, նույնիսկ հույս կապել հետները:
Զավեշտալին այն է, կամ անուղղելի հիմարությունը, որ մենք այսօր էլ հավատում ենք թուրքի խաղաղասիրությանը և մարդավարի հարևանություն անելու հույս կապում հետը: Որովհետև տեսնելով՝ չենք տեսնում, լսելով՝ չենք լսում, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա: Ցեղասպանությունից առաջ, ընդունենք, միամիտ էինք, փորձ չունեինք, չհասկացանք, իսկ այսօ՞ր: Հիմա՞ էլ չենք հասկանում, երբ մեծ ու փոքր թուրք եղբայրներն ասում և իրականացնում են նոր ցեղասպանություն, ավելի ճիշտ շարունակում են: Երբ պարբերաբար հայտարարում են, որ Հայաստանի տարածքն իրենց պատմական հողերն է և վերադառնալու են: Պատմությունը չի ներում, երբ հավատում են չհասկանալով: Այս անգամ չենք ներվելու, եթե հավատանք նորից չհասկանալով:

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին