Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:17 23-04-2022

Ստեփանավանում ծեծկռտուք է եղել Լոռու մարզի նորանշանակ պարեկների և քաղաքացիների միջև

Shamshyan.com-ի տեղեկություններով, ապրիլի 21-ին, Ստեփանավանում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել նորանշանակ Պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկների և քաղաքացիների միջև:

Այդ օրը՝ ժամը 20:30-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկ, կոչումով ոստիկանության լեյտենանտ, 34-ամյա Արման Խաչատրյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, կրտսեր պարեկ, կոչումով սերժանտ, 25-ամյա Հայկ Հովհաննիսյանի հետ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, Ստեփանավան քաղաքի կամրջի սկզբնամասում կանգնեցրել են Opel մակնիշի ավտոմեքենան:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Խաչատրյանը հայտնել է նաև, որ Opel-ի վարորդը չի ենթարկվել պարեկների օրինական «կանգնել» պահանջներին և շարունակել է երթևեկել: Ինչից հետո իրենք հետապնդել են նրան և կարողացել են Լեջան գյուղի սկզբնամասում կանգնեցնել: Երբ իրենք կանգնեցրել են, վարորդը, ով Լեջան գյուղի բնակիչ, 38-ամյա Վարդան Գևորգյանն է, և նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 35-ամյա Կարեն Գևորգյանը, 35-ամյա Արեն Գևորգյանը և 40-ամյա Արթուր Սարուխանյանը իջել են ավտոմեքենայից, ապա հայհոյանքներ են հնչեցրել իրենց հասցեին, ապա ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել իրենց: Որոշ ժամանակ անց ոստիկանության Ստեփանավանի բաժնի և Պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկների մի քանի կարգախմբերով հայտնաբերել են Վ. Ա. Կ. Գևորգյանների և Ա. Սարուխանյանին, ապա բերման ենթարկել ոստիկանության Ստեփանավանի բաժին:

Փաստի առթիվ ոստիկանության Ստեփանավանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով, բերման ենթարկվածներից 2-ը ձերբակալվել են, 2-ը՝ բաց են թողնվել:

Ամենից շատ դիտված

12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
10:23 Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար. Թրամփ
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
11:13 Մենք դաշնակիցներ էինք․ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
09:00 1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա