copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:39 23-04-2022

ԴԺ և ԱԺ միջխորհրդարանական համագործակցության անդամները այցելել են Վանաձորի ռուսական կենտրոն

ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի և ՀՀ Ազգային ժողովի անդամներն այցելել են Վանաձորի ռուսական կենտրոն, որը բացվել է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ։

Ինչպես տեղեկացնում են «Դոմ Մոսկվի» կենտրոնից, Ռուսական կենտրոնում ներկայացված էր լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին: Կենտրոնի սաները հյուրերին ներկայացրեցին Վանաձորի պատմությունն ու կատարեցին երաժշտական ու պարային համարներ։

«ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությունը Վանաձորում էր 34-րդ նիստի շրջանակներում։ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց կենտրոնի կրթական ծրագրերը՝ Հայաստանի տարբեր մարզերում գործող ռուսական կենտրոններն ու ռուսերենի անվճար դասընթացների նախագիծը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«2019 թ․-ից մեր կենտրոնը 7-14 տարեկան երեխաների համար ռուսաց լեզվի անվճար ուսուցման ծրագիր է գործարկել Հայաստանի 28 քաղաքներում, ինչպես նաև նախատեսում է ռուսական կենտրոններ բացել բոլոր մարզերում։ Նախագիծն ուղղված է ռուսաց լեզվի առաջխաղացմանը, Հայաստանում ռուսական մշակույթի տարածմանը և երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսությանը»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Ըստ աղբյուրի՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարևը և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը կարևորել են Հայաստանում ռուսաց լեզվի և մշակույթի զարգացումը՝ ռուսական կենտրոններին մաղթելով բեղմնավոր գործունեություն։

Պատվիրակության անդամները Վանաձորի ռուսական կենտրոնին են փոխանցել գեղարվեստական գրականություն և ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացի մասնակիցներին հանձնել ավարտական վկայականներ։

Ամենից շատ դիտված

09:00 24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան
10:43 Ռամզան Կադիրովի` երթևեկության կանոնները խախտած որդուն հուշամեդալ է շնորհվել
13:23 Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. Հայրապետյան
11:05 ՌԴ-ն հրադադար է առաջարկում Կոստանտինովկայում. Մոսկվան Կիևից պատասխան է սպասում զոհվածների մարմինները հանձնելու համար
10:58 Տղամարդը աղբամանից գտել է 162 հազար դոլար արժողությամբ բնօրինակ կտավը
12:25 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
17:16 Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. Ռուբինյան
15:13 Կյանքից հեռացել է Լարիսա Փարեմուզյանը
09:08 Սահմանադրությունը մարդկանց ապրելու կանոններ է սահմանում. դրանք պետք է սահմանված լինեն ժողովրդի կամքով, ազատ կամարտահայտմամբ. Փաշինյան
09:45 Սա հերթական ռուսական սուտն է. Զելենսկին հերքել է Կոնստանտինովկայի գրավումը և Պուտինին հրավիրել այնտեղ հանդիպման