Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:47 23-04-2022

Ռուս 88 միլիարդատերերից երկուսը ծագումով հայ են. Forbes

Ծագումով հայ երկու գործարարներ ընդգրկվել են 2022 թվականի Forbes ամսագրի վարկածով ռուս 88 միլիարդատերերի վարկանիշում, հայտնում են հայկական լրատվամիջոցները։

Մասնավոր ներդրող, Badoo ինտերնետ-ծանոթությունների ծառայության հիմնադիր Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց) զբաղեցրել է 42-րդ տեղը։ Նրա կարողությունը գնահատվում է 2 միլիարդ դոլար։

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը զբաղեցնում է 82-րդ տեղը։ Նրա կարողությունը կազմում է 1,1 միլիարդ դոլար:
Միլիարդատերերի ճնշող մեծամասնության կարողությունը մեկ տարվա ընթացքում նվազել է։