Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:04 22-04-2022

Պուտինը ապրիլի 26-ին կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վլադիմիր Պուտինն ապրիլի 26-ին Մոսկվայում կընդունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ապրիլի 20-ին ՄԱԿ-ի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել էր, որ Գուտերեշը նամակներ է ուղարկել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին՝ խնդրելով շտապ ընդունել իրեն համապատասխանաբար Մոսկվայում և Կիևում։

«Գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ մեծ վտանգի և մեծ հետևանքների այս պահին կցանկանար քննարկել Ուկրաինայում խաղաղության հասնելու հրատապ քայլերը, ինչպես նաև բազմակողմ դիվանագիտության ապագան՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի վրա»,- այդ ժամանակը ասել էր Դյուժարիկը: