copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:44 20-04-2022

Այցելություն Հայաստան երեք տարի անց. ով կդիմավորի Պուտինին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հունիսին Երեւանում կայանալու է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակին նվիրված նիստը, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Երեկ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո հայտարարություն եղավ այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսին պետք է այցելի Հայաստան հենց այդ նիստին մասնակցելու նպատակով:

Նշենք, որ վերջին անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան էր ժամանել 2019 թվականին՝ ԵԱՏՄ նիստին: Այդ ժամանակ լայն մեկնաբանման առարկա դարձավ այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ չէր գնացել եւ օդանավակայանում չէր դիմավորել Վլադիմիր Պուտինին: Նկատենք՝ երեկ էլ Փաշինյանին Մոսկվայում դիմավորել էր ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

Եվ մինչ ՀԱՊԿ նիստի նախապատրաստական աշխատանքներն ենն ընթանում, սկսվել են կրկին քննարկումներն այն հարցի շուրջ, թե արդյոք այս անգամ ՀՀ վարչապետը կդիմավորի ՌԴ նախագահին: Հիշեցնենք, որ դեռ փետրվարի 21-ին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետին հրավիրել է գարնանը պաշտոնական այցով մեկնել Մոսկվա: Հայաստանի վարչապետն իր հերթին Վլադիմիր Պուտինին հրավիրել էր Հայաստան:

Հավելենք, որ հանդիպումից հետո հինգ էջից բաղկացած հայտարարության տեքստ է տարածված, որտեղ անդրադարձ կա ղարաբաղյան հարցին, եւ ընդգծվում է այդ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի եւ փորձի օգտագործման կարեւորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան» ։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները