Ներքին 4 տարի առաջ - 23:31 19-04-2022

Մենուա Սողոմոնյանն ու Էդգար Ղազարյանը կոչով դիմել են ուսանողությանը

ԵՊՀ դասախոս, «5165» ազգային-պահպանողական շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը կոչով դիմել է երիտասարդներին՝ ուսանողությանը՝ նշելով, որ վաղը՝ ժամը 11-ից, Ազատության հրապարակից մեկնարկելու է իրազեկման ակցիա, որի շրջանակներում երթի մասնակիցները լինելու են բուհերի դիմաց՝ փորձելով չխաթարել ուսումնական գործընթացը։

Սողոմոնյանն ընդգծել է, որ հույս ունի՝ ուսանողությունը գիտակցում է, որ Արցախը հանձնվում է, իսկ Արցախը վերացական կատեգորիա չէ, այլ հարյուրհազարավոր մարդիկ, որոնք չեն ուզում լինել Ադրբեջանի քաղաքացիներ։

Կոչին միացել է նաև Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ պայքարը նրա համար է, որ հաջորդ սերունդներին հնարավոր լինի հայրենիք փոխանցել։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան
22:30 1,5 մլն դրամ փոխհատուցում՝ զրպարտության և վիրավորանքի համար. Բագրատ Սրբազանը հաղթեց դատարանում
10:43 Ռամզան Կադիրովի` երթևեկության կանոնները խախտած որդուն հուշամեդալ է շնորհվել
11:05 ՌԴ-ն հրադադար է առաջարկում Կոստանտինովկայում. Մոսկվան Կիևից պատասխան է սպասում զոհվածների մարմինները հանձնելու համար
13:23 Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. Հայրապետյան
10:58 Տղամարդը աղբամանից գտել է 162 հազար դոլար արժողությամբ բնօրինակ կտավը
09:08 Սահմանադրությունը մարդկանց ապրելու կանոններ է սահմանում. դրանք պետք է սահմանված լինեն ժողովրդի կամքով, ազատ կամարտահայտմամբ. Փաշինյան
12:25 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
09:45 Սա հերթական ռուսական սուտն է. Զելենսկին հերքել է Կոնստանտինովկայի գրավումը և Պուտինին հրավիրել այնտեղ հանդիպման
09:38 Բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ վերջինը բախվել է ապառաժ քարերին․ կա վիրավոր