Ներքին 4 տարի առաջ - 20:09 19-04-2022

Փաշինյանը պարտությունից երկիրը տանում է կործանման. Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն Oragir.news-ի հարցին, թե «5165» շարժումը առաջին օրն է, որ իր շուրջ կոնսոլիդացրել է հասարակական գործիչներին, սկսել է իր գործողությունները Ազատության հրապարակից և որն է լինելու գործողությունների հետագա տրամաբանությունը, պատասխանեց.

«5165» շարժումը կամավոր դադարեցնում է իր գործունեությունը և այդ գործունեությունը բացարձակապես քաղաքական իմաստ չունի, կրում է բացառապես քաղաքացիական բնույթ, և դա նշանակում է, որ սա յուրաքանչյուրիս պայքարն ու նախաձեռնությունն է։ Նպատակն այն է, որ ոչ թե միանա ժողովուրդը այս կամ այն կուսակցական գործչի, այլ հայրենիքն ազատագրելու և թշնամուց փրկելու գաղափարին։ Այսօրվա խորհրդանշական կարմիր ժապավենը, որը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը հատել է կարմիր գիծը, համարում եմ կայացած։ Վաղը շարունակելու ենք այդ ակցիան դեպի բուհեր, ներգրավելու ուսանողներին, դասախոսներին՝ ներգրավելու հայրենիքի փրկության համար»։

Ղազարյանի խոսքով՝ մենք այժմ ծայրահեղ ծանր վիճակում ենք, այսինքն՝ հիմա մենք կորցնելու որևէ բան չունենք, միայն հայրենիքի փրկության խնդիր ունենք։

«Գործընթացները, որոնք տեղի են ունենում, միայն կարող են բերել իրավիճակի վատթարացման, մեր երկիրը կորցնելու գործընթացի մեջ ենք։ Միայն իր հեռանալու պարագայում է սա հնարավոր կասեցնել, քանի որ նա պարտությունից երկիրը տանում է կործանման»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները

Ձեզ գուցե հետաքրքրի