Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:27 19-04-2022

Մակրոնը բացատրել է, թե ինչու տևական ժամանակ չի զանգահարել Պուտինին

«Բուչայում և այլ քաղաքներում հայտնաբերված զանգվածային սպանություններից հետո պատերազմն այլ ընթացք ստացավ, ուստի այդ ժամանակվանից ես այլևս ուղիղ կապ չեմ հաստատել (Պուտինի հետ), բայց չեմ բացառում, որ դա կանեմ ապագայում»,- France 5 հեռուստաալիքի եթերում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Մակրոնը պարբերաբար զանգահարում էր Պուտինին պատերազմի առաջին շաբաթներին, նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ նշելով, որ այդ կերպ փորձում է դադարեցնել պատերազմը։
«Մենք միշտ պետք է պատրաստվենք վաղվա օրվան, խաղաղությանը, և դա հնարավոր չէ անել առանց մյուս կողմի հետ քննարկման,- հավելել է Մակրոնը:- Մենք կոչված ենք լինելու այդ վաղվա օրվա երաշխավորների թվում»:
«Ռուսաստանն այստեղ է՝ Եվրոպայում,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:- Պետք է ամեն ինչ անել այս պատերազմին վերջ դնելու համար, ոչ թե պատերազմ սանձազերծելով, այլ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելով»։
Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի դեմ։

Ամենից շատ դիտված