copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:59 18-04-2022

Իլոն Մասկը պատմել է իր անօթևան կյանքի մասին

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը սեփական տուն չունի։ Նա քնում է ընկերների տներում՝ բազմոցների վրա։ Այս մասին Tesla-ի հիմնադիրը խոսել է TED համաժողովի կազմակերպիչների ղեկավար Քրիս Անդերսոնի հետ տեսազրույցում, գրում է Business Insider-ը։
«Այժմ ես նույնիսկ իմ սեփական բնակարանը չունեմ, ես բառացիորեն գիշերում եմ ընկերներիս մոտ: Եթե ես գնում եմ այն շրջանը, որտեղ գտնվում է Tesla-ի ինժեներական մշակումների մեծ մասը, ես հիմնականում գիշերում եմ ընկերներիս ազատ սենյակներում», - ասել է Մասկը:
Միլիարդատերը հավելել է, որ ինքը զբոսանավ չունի և չի հանգստանում, թեև ունի անձնական ինքնաթիռ։
«Դա չի նշանակում, որ իմ անձնական սպառումը մեծ է: Ես նկատի ունեմ, որ միակ բացառությունը ինքնաթիռն է, բայց եթե ես չօգտվեմ ինքնաթիռից, ես ավելի քիչ ժամանակ կունենամ աշխատելու համար», - հավելել է նա:
Լրատվամիջոցները գրում են նաև, որ Մասկն աչքի է ընկնում իր տնտեսողությամբ, իսկ ժամանակին, լինելով երգչուհի Գրայմսի հետ, նա նույնիսկ հրաժարվել էր նոր ներքնակ գնել, չնայած այն բանին, որ հնի վրա անցք կար։
Մինչդեռ Forbes Real-Time-ի տվյալներով՝ Իլոն Մասկի կարողությունը կազմում է 265 մլրդ դոլար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ