Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:28 18-04-2022

Գտնվել է դեղամիջոց, որը մեծացնում է գիտակցված երազատեսության հնարավորությունը

ԱՄՆ Վիսկոնսինի համալսարանի գիտնականները պարզել են, որ Ալցհեյմերի բուժումը մեծացնում է գիտակցված երազատեսության հնարավորությունը: Հետազոտությունը հրապարակվել է PLOS One ամսագրում:

Գալանտամինը դեղամիջոց է, որն օգտագործվում է Ալցհեյմերի հիվանդության դեպքում: Այն արգելակում է ացետիլխոլինէսթերազ ֆերմենտի արտադրությունը, որն անհրաժեշտ է նյարդամեդիատոր ացետիլխոլինի քայքայման համար։ Ացետիլխոլինը կարգավորում է քնի արագ շրջափուլը, որի դեպքում հնարավոր է հասնել գիտակցված երազատեսության։ Դրա կուտակումը, ինչպես ենթադրել են հետազոտողները, կարող է մեծացնել հաջողության հասնելու հնարավորությունները։

Հետազոտողները ակնկալում են, որ գիտակցված երազատեսություն առաջացնելու հնարավորությունը կօգնի մարդկանց ոչ միայն զվարճանալ քնած ժամանակ, այլ նաև այդ վիճակում հաղթահարել իրենց վախերն ու սթրեսները: Այնուամենայնիվ, առայժմ առողջ մարդկանց վրա գալանտամինի ազդեցությունը մինչև վերջ չի ուսումնասիրվել, բացարձակապես խորհուրդ չի տրվում այս մեթոդը կիրառել ինքնուրույն:

Ամենից շատ դիտված