Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:02 18-04-2022

«Ռոսկոմնադզոր»-ը արգելափակել է Human Rights Watch-ի կայքը

«Ռոսկոմնադզոր»-ը Ռուսաստանի գլխավոր դատախազության պահանջով արգելված կայքերի ռեեստր է ներմուծել «Ուկրաինա. ռուսական հարձակման ընթացքում զոհվում են ռազմական գործողություններից փախչող խաղաղ բնակիչները» հոդվածը, որը հրապարակվել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության կայքում։ Արդյունքում արգելափակվել է HRW-ի ամբողջ կայքը, ինչի վրա ուշադրություն են հրավիրել «Ռոսկոմսվոբոդա» նախագծի իրավաբանները։

Human Rights Watch-ի հոդվածում խոսվում է ռուսական զորքերի կողմից հումանիտար միջանցքների գնդակոծման մասին։

«Ռոսկոմսվոբոդա» նախագծի տեղեկություններով, արգելափակվել են նաև մի քանի ուկրաինական ԶԼՄ-ներ:

Ամենից շատ դիտված